• Tidak ada hasil yang ditemukan

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ (Bhakti Yoga In Armenian)

N/A
N/A
Protected

Academic year: 2017

Membagikan "ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ (Bhakti Yoga In Armenian)"

Copied!
239
0
0

Teks penuh

(1)
(2)

ՍՎԱՄԻ ՎԻՎԵԿԱՆԱՆԴԱ

ԲՀԱԿՏԻ

ՅՈԳԱ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՎԱՄԻ ՉԻԴՎԻԿԱՇԱՆԱՆԴԱՅԻ

DEPARTMENT OF TRANSLATION STUDIES

RAMAKRISHNA MISSION VIVEKANANDA UNIVERSITY

BELUR MATH

HOWRAH-711202

(3)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բհակտի յոգան մնացած յոգաներից համեմատաբար ավելի դյուրին է, քանզի այստեղ որևէ բանից հրաժարվելու, որևէ բան մերժելու անհրաժեշտություն կամ որևէ սահմանափակող պարտադիր պայմաններ չկան։ Բհակտի յոգն աստվածարում է ամեն ինչ։ Ի տարբերություն ջնանա յոգի, որը լոկ սեփական ջանքերով է ձգտում հասնել անդեմ Աստծուն՝ Բացարձակին, բհակտի յոգը միանգամայն ապավինում է անձնավոր Աստծուն և նրա ողորմածությանը։

Բհակտին հոգևոր իրացման հասնելու ամենաբնական ճանապարհն է։ Առօրյա կյանքում մարդկանց միջև հանդիպվող մարդկային վեհ զգացումներից ընտրված ամենաբուռն և անկեղծ հինգ արտահայտությունները՝ պանչաբհավան ավելի են հարստացնում բհակտի յոգան։ Այսպիսով մարդը հնարավորություն է ստանում մարդկային հարաբերությունների վրա հիմնված հինգ տարբեր եղանակներով իր մեջ անարատ և անկեղծ սեր արթնացնել առ Աստված։

Բհակտի յոգի կյանքն ամբողջովին ընկղմված է անհուն սիրո և նվիրվածության մեջ և վերածվել է Աստծո հետ հաստատուն հաղորդության։ Իր սիրելի Աստծու հետ հաղորդության նույնիսկ ամենակարճ ընդհատումը կարոտի անդիմադրելի տառապանք է առաջացնում նրա մոտ։ Բհակտան կատարելապես տարվում, խենթանում է Աստծո սիրով։ Այս իրավիճակում նա չի կարող հասկանալ, թե ինչ է աստվածավախությունը, քանզի պատժվելու վախից կամ պարգևատրվելու ակնկալիքով Աստծուն սիրելը կարող է լինել սիրո ստորակարգ կամ սկզբնական դրսևորում միայն, բայց ոչ բհակտի։ Որտեղ առկա է նույնիսկ չնչին վախ, արատ կամ շահամոլություն՝ այնտեղ բհակտի լինել չի կարող։

(4)

դեպի ոչ մի տեղ։

(5)

ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ...iii

I. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ...1

ԱՂՈԹՔ...1

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ...2

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ...8

ՀՈԳԵՎՈՐ ԻՐԱՑՈՒՄ` ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ...15

ԳՈՒՐՈՒԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ...17

ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ...20

ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ...26

ՄԱՆՏՐԱ. ՕՄ՝ ԲԱՌ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ...29

ՓՈԽԱՐԻՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ...33

ԸՆՏՐՅԱԼ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊ...36

ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՄԻՋՈՑԸ...39

II. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...46

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ...46

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ...56

ՀՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ...66

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ...79

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ...87

ԻՇՏԱ...99

ՆԻՇԹՀԱ...109

III. ՊԱՐԱ - ԲՀԱԿՏԻ ԿԱՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ...124

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄ...124

ԲՀԱԿՏԱՅԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ...127

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ...131

ՍԻՐՈ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ...134

(6)

ԳԻՏԵԼԻՔԸ ՄԵԿ ԵՆ...141

ՍԻՐՈ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ...143

ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾՆ ԻՆՔՆ Է ԻՐ ԱՊԱՑՈՒՅՑԸ...148

ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...150

ԱՄՓՈՓՈՒՄ...157

IV. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...159

ԲՀԱԿՏԻ ԿԱՄ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ...159

V. ՆՇՈՒՄՆԵՐ ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ...176

ԴԱՍԵՐ ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...176

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 1...186

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 2...190

ԵՐԿՐՊԱԳՈՂՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՎՈՂԸ...192

ԾԻՍԱԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ...201

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐ...211

(7)

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ

ԿԱՄ

ՍԻՐՈ ԵՎ

(8)
(9)

I. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ

Սա բհակտի յոգայի առաջին մասն է, որը բաղկացած է Սվամի Վիվեկանանդայի գրած հոդվածներից, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1896թ. Բրահմավադին ամսագրում, Մադրասում։

ԱՂՈԹՔ

स त्मयो यममत ईशसस्थो जः सरवगो भभरन्या्य गोपा ।

य ईशेऽ्य जगतो नन्यमेर ना्यो हेतभनरवयत ईशनाय ॥

यो रहाणस नरदधानत पपरं यो रै रेदासच रनहणोनत त्मै ।

तस ह देरमा्मबभनिरकाशस मभमभकभरै शरणमहस रपये ॥

Sa tanmayo hyamṛta īśasaṁstho jñaḥ sarvago bhuvanasyāsya goptā Ya īśe'sya jagato nityameva nānyo heturvidyata īśanāya ||

Yo brahmāṇaṁ vidadhāti pūrvaṁ yo vai vedāṁśca prahiṇoti tasmai | Taṁ ha devam ātmabuddhiprakāśaṁ mumukṣurvai śaraṇamahaṁ prapadye ||

«Նա տիեզերքի Հոգին է. Նա Անմահ է. Նրան է պատկանում Կառավարությունը. Նա Ամենագետն է, Համասփյուռը, տիեզերքի Հովանավորը, հավերժական Կառավարիչը։ Ուրիշ ոչ ոք ի զորու չէ աշխարհը հավերժ կառավարելու։

(10)

համընդհանուր գիտակցությանը), և ով ազատության ձգտելով նրան հանձնեց Վեդաները՝ ապավինում եմ այդ Լուսապայծառ Էակին, որի լուսը հասկացողությանն ուղղում է դեպի Ատմանը»

։

1

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Բհակտի յոգան Աստծո իրական, անկեղծ որոնումն է՝ որոնում, որը սկսվում, շարունակվում և վերջանում է սիրո մեջ։ Աստծո նկատմամբ արտակարգ խելակորույս սիրո լոկ մեկ պահը հավերժական ազատություն է բերում մեզ։ «Բհակտին բուռն սեր է առ Աստված», իր Բհակտի Աֆորիզմներում ասում է Նարադան։2 «Երբ մարդը ձեռք է բերում այն՝ նա

սիրում է ամենքին, ոչ ոքու չի ատում և իրեն հավիտյանս բավարարված է զգում»։3 «Այս սերը հնարավոր չէ վերածել որևէ աշխարհիկ շահի»,4 քանզի,

քանի դեռ աշխարհիկ ցանկություններն առկա են, այսպիսի սեր չի ծագի։ «Բհակտին ավելի վեհ է, քան կարման, քան յոգան (ռաջա յոգա), որովհետև դրանք նախատեսված են որոշակի նպատակի համար, մինչդեռ բհակտին ինքն իր սեփական իրականացումն է, «իր սեփական միջոցը և իր սեփական նպատակը»։5

Բհակտին մեր իմաստունների մշտական քննարկման թեման է եղել։ Բացի հատուկ բհակտի թեմայով գրողներից՝ ինչպիսին Շանդիլյան կամ Նարադան են, Վյասա Սուտրաների նշանավոր մեկնաբանները՝ գիտելիքի (ջնանա) ակնհայտ կողմակիցները, նույնպես շատ ներշնչված են խոսել սիրո

(11)

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

վերաբերյալ։ Նույնիսկ, երբ այս մեկնիչները բուռն ցանկություն են ունեցել բացատրելու սուտրաների եթե ոչ բոլոր տեքստերը, ապա դրանցից շատերն, այնպես, որ հատկապես երկրպագությանը նվիրված գլխում դրանց չոր գիտելիքի նշանակություն տան՝ նրանց մոտ դա հեշտությամբ չի ստացվել։

Իրականում գիտելիքի (ջնանա) և սիրո (բհակտի) միջև տարբերությունը այնքան էլ մեծ չէ, որքան երբեմն մարդիկ պատկերացնում են։ Մեր քննարկման ընթացքում կտեսնենք, որ վերջում դրանք մերձենում են և ի վերջո հանդիպում միևնույն կետում։ Նույնը տեղի է ունենում նաև ռաջա յոգայի հետ, երբ նրան հետևում են որպես ազատության հասնելու և ոչ թե որպես միամիտների նկատմամբ աչքակապության միջոց (ինչպիսին այն դժբախտաբար հաճախ է դառնում շառլատանների և խորհրդավաճառների ձեռքին), որը նույնպես մեզ առաջնորդում է դեպի միևնույն նպատակը։

Բհակտիի մեծ առավելությունն այն է, որ այն գերագույն աստվածային նպատակին հասնելու ամենահեշտ և բնական ճանապարհ է։ Նրա մեծ թերությունն այն է, որ իր ստորակարգ ձևերում այն հաճախ այլասերվելով վերածվում է սարսափելի մոլեռանդության։ Հինդուիզմի, մահմեդականության կամ քրիստոնեության մոլեռանդ խմբերը միշտ գրեթե բացառապես հավաքագրվել են բհակտիի ցածր մակարդակի այս երկրպագուներից։ Սիրո առարկայի նկատմամբ նվիրվածության այդ եզակիությունը (նիշթհա), առանց որի անկեղծ սիրո զարգացում հնարավոր չէ, հաճախ նաև մնացյալ ամեն ինչի պարսավանքի պատճառ է հանդիսանում։ Յուրաքանչյուր կրոնում կամ երկրում բոլոր թույլ և թերզարգացած մտքերն իրենց սեփական կատարելատիպին սիրելու միայն մեկ ճանապարհ գիտեն, այն է՝ ատել ցանկացած այլ կատարելատիպ։

(12)

Անձնական նկատառումները նրա համար այնպիսի կլանիչ հետաքրքրություն են ներկայացնում, որ նրան միանգամայն չի հետաքրքրում, թե մարդն ի՞նչ է ասում՝ արդյոք ճիշտ է ասածը, թե սխալ. սակայն մի բանում նա մասնավորապես միշտ ուշադիր է՝ իմանալ, թե ով է ասողը։ Միևնույն մարդը, որն իր համախոհների նկատմամբ սիրալիր է, բարի, ազնիվ և անձնվեր՝ չի վարանի ամենաստոր ձևով վարվել իր կրոնական եղբայրության շրջապատից դուրս գտնվող անձանց նկատմամբ։

Սակայն այս վտանգն առկա է միայն բհակտիի

նախապատրաստական (գաունի) կոչվող փուլում։ Երբ բհակտին հասունանում է և թևակոխում գերագույն (պարա) կոչվող փուլը՝ իսպառ վերանում են մոլեռանդության այս սոսկալի դրսևորման բոլոր վտանգները։ Հոգին, որը տոգորված է բհակտիի այս բարձրագույն վիճակով, չափազանց մոտ է Սիրո Աստծուն, որպեսզի ատելության տարածման գործիք հանդիսանա։

Այս կյանքում մեզնից ոչ բոլորն են հակված մեր բնավորությունը ներդաշնակ կերտելու, այնուամենայնիվ մենք գիտենք, որ այն բնավորությունն է վեհագույնը, որում այս երեքը՝ գիտելիքը, սերը և յոգան ներդաշնակորեն միաձուլվել են։ Թռչունին թռչելու համար երեք բան է անհրաժեշտ՝ երկու թևեր և պոչ, որը որպես ղեկ է ծառայում։ Մի թևը ջնանան (գիտելիք) է, մյուսը բհակտին (սեր) է, իսկ պոչը յոգան (ռաջա յոգա) է, որը պահպանում է հավասարակշռությունը։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն հետևելու ներդաշնակությամբ միավորված երկրպագության այս երեք ձևերին, և հետևաբար որպես իրենց ճանապարհ են ընտրում միայն բհակտին, պետք է միշտ հիշեն, որ կերպարանքներն ու ծեսերը, չնայած առաջադիմող հոգու համար իրենց բացարձակ անհրաժեշտությանը, այլ արժեք չունեն, քան այն, որ մեզ հասցնում են այն վիճակին, որում մենք զգում ենք ամենաբուռն սերն առ Աստված։

(13)

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

երկրպագության ստորակարգ ձև և երբ այս ցածրակարգ ձևը զարգանում է, անբաժանելի է դառնում բարձրակարգ բհակտիից։ Թվում է յուրաքանչյուրը մեծապես շեշտում է երկրպագության իր անձնական յուրահատուկ եղանակը՝ մոռանալով, որ կատարյալ սիրո հետ ճշմարիտ գիտելիքը ստիպված է գալու՝ նույնիսկ անկախ ձեր ցանկությունից, և որ ի վերջո ճշմարիտ սերն անբաժանելի է կատարյալ գիտելիքից։

Սա հիշելով եկեք փորձենք հասկանալ, թե վեդանտայի մեծ մեկնաբաններն այս առթիվ ինչ ունեն ասելու։ āvṛttir-asakṛd-upadeśāt սուտրան6 բացատրելիս Շանկարան ասում է. «Մարդիկ ասում են. «Նա

նվիրված է թագավորին, նա նվիրված է գուրուին». սա ասվում է նրա մասին, ով հետևում է իր գուրուին՝ որպես կյանքի միակ նպատակ։ Նմանապես, ասվում է. «Նվիրված կինը մտահայում է իր սիրող ամուսնուն». այստեղ նույնպես մի տեսակ խիստ փափագող և անընդհատ հիշողություն է նկատի առնվում»։7 Սա նվիրվածություն է՝ ըստ Շանկարայի։

«Հայեցումը (հայեցումի առարկայի) հաստատուն հիշողությունն է, որը նման է մեկ անոթից մյուսը լցվող ձեթի անընդհատ շիթի։ Երբ ձեռք է բերվում (Աստծո նկատմամբ) այսպիսի հիշողություն, բոլոր կապանքները վերանում են։ Այսպիսով գրերում հաստատուն հիշողության մասին խոսվում է որպես ազատագրման միջոցի։ Բացի այդ, այս հիշելը նույն ձևով է դրսևորվում, ինչպես տեսնելն է դրսևորվում, որովհետև այն նույն նշանակությունն ունի, ինչ որ հետևյալ տեքստում. «Երբ Նա, ով հեռու է և մոտ, երևում է, սրտի կապանքները ոչնչանում են, բոլոր կասկածնեը փարատվում են և աշխատանքի բոլոր հետևանքները վերանում են»։ Նրան, ով մոտիկ է՝ կարելի է տեսնել, իսկ նրան, ով հեռվում է՝ միայն կարելի է հիշել։ Այնուամենայնիվ, սուրբ գիրն ասում է, որ մենք պետք է տեսնենք Նրան, ով մոտ է, այնպես, ինչպես Նրան, ով հեռու է, դրանով իսկ ցույց տալով, որ վերոհիշյալ տեսակի հիշելը նույնն է, ինչ որ տեսնելը։ Այս հիշելը, երբ վեհացվում է, նույն ձևն է ընդունում, ինչ որ տեսնելը։ . . . Ինչպես երևում է գրերի հիմնական տեքստերից՝ երկրպագությունն անընդհատ հիշելն է։ Գիտենալը, որը նույնն է, ինչ որ կրկնվող երկրպագությունը՝ նկարագրվում է որպես հաստատուն հիշողություն։ . . . Այսպիսով, հիշողությունը, որը հասել

6 «(Հայեցումի) կրկնությունն (անհրաժեշտ է, քանզի Ուպանիշադները) նորից ու նորից այդպես են հրահանգում»։ Բրահմա Սուտրա 4.1.1։ - Խմբ.։

(14)

է այն բարձրության, որ էությամբ նույնն է դարձել, ինչ որ անմիջական ընկալումը, Շրուտիում հիշատակվում է որպես ազատագրման միջոց։ «Այս Ատմանին հնարավոր չէ հասնել ոչ զանազան գիտություններով, ոչ բանականությամբ, ոչ էլ Վեդաների ուսումնասիրությամբ։ Ում Ատմանը ցանկանում է, նա է հասնում Ատմանին, նրան է Ատմանը բացահայտվում»։ Վկայելով, որ լոկ լսելը, մտածելն ու հայեցումն (մեդիտացիա) Ատմանին հասնելու միջոցներ չեն՝ Շրուտին այնուհետև հավելում է. «Ում այս Ատմանը ցանկանում է, նա է հասնում Ատմանին»։ Ծայրաստիճան սիրելին է ցանկալին. ով Ատմանին սիրում է ծայրաստիճան սիրով, նա Ատմանի ամենասիրելին է դառնում։ Այսպիսով Տերն Ինքն է օգնում, որպեսզի այս սիրելին հասնի Ատմանին։ Քանզի Տերն ասում է. «Ովքեր մշտապես նվիրված են Ինձ և սիրով երկրպագում են ինձ, Ես այնպիսի ուղղություն եմ տալիս նրանց կամքին, որով նրանք գալիս են Ինձ մոտ»։ Հետևաբար ասվում է, որ ում համար այս հիշելը, որն էությամբ նույնն է, ինչ որ անմիջական ընկալումը, շատ սիրելի է, որովհետև այն սիրելի է այդպիսի հիշողություն-ընկալումի Առարկային, նա ցանկալի է Գերագույն Ատմանի համար, նա հասնում է Գերագույն Ատմանին։ Այս հաստատուն հիշելը արտահայտված է Բհակտի բառով»8։ Այդպես է ասում Բհագավան Ռամանուջան Բրահմա

Սուտրայի իր մեկնության մեջ. Athāto brahma-jijñāsā9։

Պատանջալիի Յոգա Սուտրաներից մեկը՝ īśvara-praṇidhānād vā10

-«Կամ Գերագույն Աստծո երկրպագությամբ» մեկնաբանելիս Բհոջան ասում է. «Պրանիդհանան այնպիսի բհակտի է, ըստ որի առանց արդյունքների ձգտելու, ինչպիսիք են զգայական հաճույքները, և այլն, ողջ աշխատանքը նվիրաբերվում է այդ ուսուցիչների Ուսուցչին»։11 Նույն սուտրան

մեկնաբանելիս Բհագավան Վյասան նույնպես պրանիդհանան մեկնում է որպես «բհակտիի մի ձև, որով Գերագույն Աստծո ողորմածությունը հասնում է յոգին և օրհնում նրան՝ վերջինիս ցանկությունների իրականացում շնորհելով»։12 Ըստ Շանդիլյայի «բհակտին բուռն սեր է առ

8 Տես Բրահմա Սուտրա 1.1.1-ի Ռամանուջայի մեկնաբանությունը։ 9 Բրահմա Սուտրա 1.1.1։

10 Պատանջալիի Յոգա Սուտրա 1.23։

(15)

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Աստված»։13 Սակայն լավագույն սահմանումը տրվել է բհակտաների արքան՝

Պրահլադան՝ Yā prītir avivekānāṁ viṣayeṣvanapāyinī; tvām anusmarataḥ sā me hṛdayān māpasarpatu.14 «Երանի՜ այն բուռն, անմահ սերը, որ տգերները

զգում են զգայարանների վաղանցուկ առարկաների հանդեպ, չլքի իմ սիրտը, երբ մտահայում եմ Քեզ»։ Սե՜ր։ Ու՞մ նկատմամբ։ Գերագույն Տիրոջ՝ Իշվարայի նկատմամբ։ Սերը ցանկացած այլ էակի նկատմամբ Բհակտի լինել չի կարող, քանզի, ինչպես իր Շրի Բհաշյայում ասում է Ռամանուջան՝ ցիտելով հնադարյան աչարյաներից, վեհ ուսուցիչներից մեկին.

आरह्त्बपयव्ताः जगद्तरयवरन्थताः।

रानणनः कमवजननतसससाररशरनतवनः॥

यत्ततो न ते ्याने ्यानननामम उपकारकाः।

अनरया्तगवताः सरे ते नह सससारगोचराः॥

ābrahmastambaparyantāḥ jagadantarvyavasthitāḥ | prāṇinaḥ karmajanitasaṁsāravaśavartinaḥ || yatastato na te dhyāne dhyāninām upakārakāḥ | avidyāntargatāssarve te hi saṁsāragocarāḥ ||

«Աշխարհում ապրող ամեն ինչ՝ Բրահմայից մինչև խոտի ծիղը, կարմայի պատճառով ծնունդի և մահվան ստրուկներ են։ Հետևաբար, որպես հայեցումի առարկաներ նրանք օգտակար լինել չեն կարող, քանզի նրանք բոլորն էլ գտնվում են տգիտության մեջ և ենթակա են փոփոխության»։15

Շանդիլյայի օգտագործած անուրակտի բառը, մեկնաբան

Սվապնեշվարան ասում է, որ դա նշանակում է անու «հետո», և րակտի

«կապվածություն», այսինքն կապվածություն, որն առաջանում է Աստծո էության և փառքի գիտելիքից հետո. հակառակ դեպքում կույր կապվածությունը ցանկացածի նկատմամբ, օրինակ՝ կնոջ կամ երեխայի նկատմամբ, կկոչվի բհակտի։16 Հետևաբար, պարզորոշ կերպով ակնհայտ է,

13 Շանդիլյա Բհակտի Սուտրաներ 1.2։ 14 Վիշնու Պուրանա 1.20.19։

15 Վիշնուդհարմա Ուպապուրանա 104.23-24։

(16)

որ բհակտին հոգևոր իրացմանն ուղված մտավոր ջանքերի հաջորդական շարք կամ հաջորդականություն է, որը սկսվում է սովորական երկրպագությամբ և վերջանում Իշվարայի նկատմամբ գերագույն ուժգնության հասնող սիրով։

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞վ է Իշվարան։ Janmādi asya yataḥ17 – «Ումից բխում է տիեզերքի

ծնունդը, ընթացքն ու տարրալուծումը»։ Նա Իշվարան է՝ Հավիտենականը, Անարատը, Հավիտյանս Ազատը, Ամենազորը, «Ամենագետը, Ամենաողորմածը, բոլոր ուսուցիչների Ուսուցիչը».18 և ամենից վեր՝ Sa

īśvaraḥ anirvacanīya-premasvarūpaḥ–«Նա՝ Տերը, Իր էությամբ աննկարագրելի Սեր է»։19 Անշուշտ սրանք Անձնավոր Աստծո սահմանումներ

են։ Մի՞թե երկու Աստվածներ կան՝ «ոչ այս, ոչ այս»-ը՝20 Սատ-Չիտ-Անանդան՝

փիլիսոփաների Գոյություն-Գիտելիք-Երանությունը և բհակտայի այս Սիրո Աստվածը։ Ոչ, միևնույն Սատ-Չիտ-Անանդան է, որ Սիրո Աստված է՝ անանձնավորն ու անձնավորը մեկտեղ։ Միշտ պետք է հասկանալ, որ բհակտաների երկրպագած Անձնավոր Աստվածը, առանձին կամ տարբեր չէ Բրահմանից։ Ամեն ինչ Բրահման է, Մեկը՝ առանց երկրորդի. սակայն Բրահմանը, որպես միություն կամ բացարձակ, սիրելու և երկրպագելու համար չափազանց վերացանակ է. հետևաբար բհակտան ընտրում է Բրահմանի հարաբերական արտահայտությունը, այն է՝ Իշվարան,

17 Բրահմա Սուտրա 1.1.2։

18 Պատանջալիի Յոգա Սուտրաներ 1.25-26 [վերամշակված]։

19 Հավանաբար սա Նարադայի Բհակտի Սուտրաների 51-րդ Սուտրայի՝ अननरवचनीयस रेम्रूपमम

ձևափոխված տարբերակն է

՝

स ईवरः अननरवचनीयरेम्रूपः।
(17)

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գերագույն Կառավարիչը։

Օգտագործելով համեմատություն, կարելի է ասել, որ Բրահմանը կավն է կամ նյութը, որից անսահման տեսակների առարկաներ են պատրասրվում։ Որպես կավ նրանք բոլորն էլ մեկ են, սակայն կերպարանքը կամ դրսևորումը տարբերակում է նրանց։21 Նախապես նրանք բոլորն էլ

էապես գտնվում էին կավի մեջ և իհարկե, էապես նույնն են. իսկ երբ կերպարանավորվում են, և քանի դեռ կերպարանքը մնում է՝ նրանք առանձին են և տարբեր։ Կավե մկնիկը երբեք կավե փիղ դառնալ չի կարող, որովհետև որպես դրսևորումներ լոկ կերպարանքն է դարձնում այն, ինչ նրանք հանդիսանում են, չնայած որպես տձև կավ նրանք բոլորն էլ մեկ են։ Իշվարան Բացարձակ Իրականության բարձրագույն դրսևորումն է, կամ այլ կերպ ասած՝ մարդկային մտքի կողմից Բացարձակի հնարավոր բարձրագույն մեկնությունը։ Արարչությունն հավիտենական է, այդպիսին է և Իշվարան։

Իր Սուտրաների չորրորդ գլխի չորրորդ պադայում վկայելով, որ մոկշայի հասած ազատագրված հոգին ձեռք է բերում գրեթե անսահման կարողություններ և գիտելիք՝ Վյասան այնուամենայնիվ մի սուտրայում նշում է, որ ոչ ոք չի ստանա տիեզերքն արարելու, կառավարելու և տարրալուծելու կարողությունը, որովհետև այն պատկանում է միայն Աստծուն։22 Այս սուտրան բացատրելիս դուալիստական մեկնաբանների

համար հեշտ է ցույց տալ, որ ստորադաս հոգու՝ ջիվայի համար երբեք հնարավոր չէ անսահման կարողության տեր լինել և Աստծուց ամբողջովին անկախ լինել։ Միանգամայն դուլիստական մեկնաբան Մադհվաչարյան այս հատվածը քննարկում է իրեն հատուկ համառոտ եղանակով՝ ցիտելով Վարահ Պուրանայից մի երկտող։23

Այս սուտրան բացատրելիս, մեկնիչ Ռամանուջան ասում է. «Քանի որ կասկած է առաջանում, թե արդյո՞ք ազատագրված հոգու

21 यथा सो्यैकेन ममन्प्डेन सरं मम्मयस नरजातस ्यादम राचार्भणस नरकारो नामधेयस ममनिके्येर स्यमम। —Չհանդոգյա Ուպ. 6.1.4։ 22 जगदमरयापाररजं रकरणादम असन्ननहत्रा्च –Բրահմա Սուտրա 4.4.17։

(18)
(19)

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Սոման, Ռուդրան, Պարջանյան, Յաման, Մրիտյուն, Իշանան՝ քշատրաներ են»։ . . . «Անշուշտ սկզբում գոյություն ուներ լոկ Ատմանը. ուրիշ ոչինչ չէր տատանվում. Նա որոշեց դրսևորել աշխարհը. Նա աշխարհը դրսևորեց հետո»։ . . . «Միայն Նարայանան գոյություն ուներ՝ ոչ Բրահման, ոչ Իշանան, ոչ Դյավա-Պրիթհիվին, ոչ աստղերը, ոչ ջուրը, ոչ կրակը, ոչ Սոման, ոչ էլ արեգակը։ Նրան հաճելի չէր միայնակ մնալ։ Իր հայեցումից հետի նա ունեցավ մի դուստր, տասը օրգանները, և այլն» . . . Շրուտիները Գերագույն Էակի վերաբերյալ վկայում են որպես տիեզերքի կառավարման գործի սուբյեկտի։ . . . Ոչ էլ տիեզերքի կառավարման այս նկարագրություններում ազատագրված հոգու համար որևէ հիշատակում կա, որով հնարավոր լինի տիեզերքի կառավարումը վերագրել այդպիսի հոգուն»։24

Հաջորդ սուտրան բացատրելիս, Ռամանուջան ասում է. «Եթե ասեք, որ դա այդպես չէ, որովհետև Վեդաներում հակառակը վկայող անմիջական տեքստեր կան, ապա դրան ի պատասխան մենք ասում ենք, որ այս տեքստերը վկայակոչում են ազատագրվածների փառքը երկրորդական աստվածությունների ոլորտներում»։25 Սա նույնպես խնդրի հեշտ լուծում է։

Չնայած Ռամանուջայի համակարգն ընդունում է ամբողջի միությունը, այնուամենայնիվ գոյության այդ ամբողջության մեջ ըստ նրան առկա են հավերժական տարբերություններ։ Հետևաբար բոլոր գործնական նպատակների համար այս համակարգը նույնպես դուալիստական լինելով՝ Ռամանուջայի համար հեշտ էր անձնավոր հոգուն հստակ կերպով տարբերակել անձնավոր Աստծուց։

Այժմ մենք կփորձենք հասկանալ, թե ինչ է ասել ադվայտա դպրոցի վեհ ներկայացուցիչն այս առթիվ։ Կտեսնենք, թե ադվայտա համակարգն ինչպես է անեղծ պահում դուալիստների բոլոր հույսերն ու ձգտումները, և միևնույն ժամանակ առաջադրում է խնդրի իր սեփական լուծումը՝ համերաշխ լինելով աստվածային մարդկության վեհ ճակատագրի հետ։ Նրանք, ովքեր ձգտում են իրենց անհատական միտքը պահպանել նույնիսկ ազատագրումից հետո և ինքնուրույն մնալ, իրենց ձգտումներն իրացնելու և որակավորված Բրահմանի օրհնանքը վայելելու մեծ հնարավորություններ կունենան։ Սրանք այն հոգիներն են, որոնց մասին հետևյալն է ասվում

(20)

Բհագավատա Պուրանայում. «Օ՜ արքա, Աստծո փառավոր առանձնահատկություններն այնպիսին են, որ իմաստունները, որոնց միակ բավականությունը Եսի մեջ է, և որոնց բոլոր կապանքները վերացել են՝ նույնիսկ նրանք են Ամենագոին սիրում հանուն սիրո»։26 Սրանք, ինչպես

Սանքյան է ասում, այս ցիկլում բնության մեջ կլանվածներն են, որոնք կատարելության հասնելուց հետո հաջորդ ցիկլում դուրս կգան որպես համաշխարհային համակարգերի տերեր։ Սակայն նրանցից ոչ ոք երբեք Աստծուն (Իշվարա) հավասար չի լինի։27

Նրանք, ովքեր հասնում են այնպիսի վիճակի, որտեղ չկա ոչ արարչություն, ոչ արարված ոչ էլ արարիչ, որտեղ չկա ոչ գիտունը, ոչ իմանալին, ոչ էլ գիտելիք, որտեղ չկա ոչ ես, ոչ դու, ոչ էլ նա, որտեղ չկա ոչ իմացողը, ոչ իմացության առարկան, ոչ էլ դրանք կապող որևէ բան, «այնտեղ ո՞վ է տեսնում, ու՞մ»,28 այսպիսի անձինք անցել են ամեն ինչից անդին,

«որտեղ ոչ բառերը, ոչ էլ միտքը չեն հասնի»,29 նրանք հասել են նրան, որին

Շրուտիներն անվանում են «Ոչ այս, ոչ այս»։30

Սակայն ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում հասնել այս վիճակին, նրանց համար անխուսափելիորեն կմնա մեկ չտարբերակված Բրահմանի եռակի տեսիլքը՝ որպես բնություն, հոգի և այս երկուսին միախառնված պահապանը՝ Իշվարան։ Հետևաբար, երբ Աստծուն մտահայող Պրահլադան մոռացավ ինքն իրեն, նա չէր գտնում ոչ տիեզերքը, ոչ էլ տիեզերքի պատճառը. նրա համար ամեն ինչ անվամբ և կերպարանքով չտարբերակված մեկ Անսահմանություն էր. սակայն հենց որ նա հիշեց, որ ինքը Պրահլադան է, նրա առջև առկա էր տիեզերքը, և դրա հետ՝ տիեզերքի Տերը,31 «անսահման քանակությամբ երանելի որակների Շտեմարանը»։32

Նույնը տեղի ունեցավ երանելի գոպիների հետ։ Քանի դեռ նրանք կորցրել էին իրենց անձնական ինքնության և անհատականության զգացումը, նրանք բոլորն էլ Կրիշնաներ էին, իսկ երբ նրանք սկսեցին Նրա մասին մտածել

26 आ्मारामाच मभनयो ननरव्था अ्यभुरमे। कभरव््यहैतभकं भनिनम्थ्भपतगभणो हररः॥ – Շրիմադ Բհագավատամ 1.7.10։ 27 Կապիլայի Սանքյա Աֆորիզմներ 3.54, Սանքյա Կարիկա 44.6, Պատանջալիի Յոգա Սուտրա

1.19։

28 Բրիհադարանյակա Ուպ. 4.5.15 [հարմարեցված]։ 29 Կենա Ուպ. 1.3։

30 Բրիհադարանյակա Ուպ. 3.9.26։ 31 Վիշնու Պուրանա 1.20.2, 7։

(21)

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

որպես այնպիսի Մեկի, որը պետք է երկրպագվի, նորից գոպիներ դարձան, և անմիջապես «նրանց առջև հայտնվեց Կրիշնան՝ ժպիտն իր լոտոսակերպ դեմքին, դեղին հագուստը հագին, վզին ծաղկաշղթաներ, գերող գեղեցկությամբ մարմնավորված սիրո աստվածը»։33

Այժմ վերադառնանք մեր Աչարյա Շանկարային. նա ասում է.34

«Նրանք, ովքեր երկրպագելով որակավորված Բրահմանին հասնում են Գերագույն Կառավարիչի հետ միասնության՝ պահպանելով իրենց սեփական միտքը, արդյո՞ք նրանց փառքը սահմանափակված է, թե անսահմանափակ է»։ Այսպիսի կասկածի դեպքում ընդդիմախոսը պնդում է, որ նրանց փառքը պետք է անսահմանափակ լինի, որովհետև այդ են փաստում գրերի հետևյալ տեքստերը. «Նրանք հասնում են իրենց սեփական թագավորությանը», «Բոլոր աստվածները երկրպագում են նրանց», «Նրանց ցանությունները իրագործվում են բոլոր աշխարհներում»։ Սրան ի պատասխան Վյասան գրում է. «Առանց տիեզերքը կառավարելու կարողության»։35 Բացառությամբ

տիեզերքն արարելու, կառավարելու և տարրալուծելու կարողություններին, ազատագրվածները ստանում են մյուս կարողություններն, ինչպիսին

անիման է, և այլն։ Ինչ վերաբերվում է տիեզերքի կառավարմանը կարողությանը՝ այն պատկանում է միանգամայն կատարյալ Իշվարային։ Ինչու՞։ Որովհետև բոլոր գրերի տեքստերում նրան է վերագրվում արարչությունը, իսկ ազատագրված հոգիներն այնտեղ ոչ մի կերպ չեն հիշատակվում։ Անշուշտ Գերագույն Տերն է լոկ զբաղված տիեզերքի կառավարմամբ։ Արարչության և այլն, վերաբերյալ բոլոր տեքստերը Նրան են մատնանշում։ Բացի այդ, այնտեղ օգտագործվում է «հավիտյանս կատարյալ» ածականը։ Չնայած գրերը վկայում են, որ ազատագրվածների կարողություններն, ինչպիսին անիման է, և այլն, առաջանում են Աստծուն որոնելուց և Նրան երկրպագելուց։ Հետևաբար նրանք տեղ չունեն տիեզերքի կառավարման գործում։ Բացի այդ, իրենց սեփական միտքն ունենալու պատճառով հնարավոր է, որ նրանց կամքը միմյամցից տարբերվի, և որ մինչ մեկը ցանկություն կունենա արարչության, մյուսը հնարավոր է ցանկանա կործանում։ Այս հակասությունից խուսափելու միակ ելքը բոլոր կամքերը

33 Շրիմադ Բհագավատամ 10.32.2 – tāsāmāvirabhūcchauriḥ smayamānamukhāmbujaḥ| pītāmbaradharaḥ sragvī sākṣānmanmathamanmathaḥ||։

(22)

որևէ մեկ կամքի ստորադրելն է։ Հետևաբար հետևությունն այն է, որ ազատագրվածների կամքը ստորադրյալ է Գերագույն Կառավարիչի կամքին։36

Այսպիսով բհակտին կարելի է հասցեագրել Բրահմանին՝ միայն Նրա անձնավոր ասպեկտին. Kleśo'dhikataras teṣām avyaktāsaktacetasām

«Ճանապարհն ավելի դժվար է նրանց համար, ում միտքը նվիրված է Բացարձակին»։37 Բհակտին պետք է անխափան կերպով հոսի մեր էության

հոսանքով։ Ճիշտ է, որ մենք չենք կարող Բրահմանի վերաբերյալ որևէ գաղափար ունենալ, որը մարդակերպ չէ, սակայն արդյո՞ք դա նմանապես ճիշտ չէ նաև մեր իմացած ամեն ինչի վերաբերյալ։ Աշխարհին երբևէ հայտնի վեհագույն հոգեբանը՝ Բհագավան Կապիլան, դարեր առաջ ապացուցել է, որ մարդկային գիտակցությունը մեր արտաքին և ներքին ընկալման և ըմբռնումի բոլոր առարկաների կառուցվածքի տարրերից մեկն է։ Այսպիսով ակնհայտ է, որ սկսած մեր մարմիններից մինչև Իշվարա, յուրաքանչյուր առարկա հանդիսանում է այս գիտակցությունը՝ գումարած ինչ-որ այլ բան՝ ինչ էլ որ դա լինի. և այս անխուսափելի խառնուրդն այն է, ինչը մենք սովորաբար համարում ենք իրականություն։ Անշուշտ դա է և հավիտյանս դա կլինի ողջ իրականությունը, որ մարդկային մտքի համար հնարավոր է իմանալ։

Հետևաբար ասել, թե Իշվարան անիրական է, քանզի մարդակերպ է՝ միանգամայն անհեթեթություն է։ Դա շատ նման է հնչում իդեալիզմի և ռեալիզմի վերաբերյալ արևմտյան աղմկալի վեճին, որի հիմքում ընկած է պարզապես «իրական» բառի բառախաղը։ Իշվարայի գաղափարն ընդգրկում է «իրական» բառի երբևէ արտահայտած և կապված բոլոր տեսակետները, և Իշվարան այնքանով է իրական, որքանով տիեզերքում գտնվող ցանկացած այլ բան։ Ի վերջո, «իրական» բառը նշանակում է ոչ ավելին, քան ինչը հենց նոր մատնանշվեց։ Այսպիսին է Իշվարայի վերաբերյալ մեր փիլիսոփայական ըմբռնումը։

36 जगदमरयापाररजं रकरणादम असन्ननहत्रा्च

Աչարյա Շանկարայի մեկնաբանությունը՝ Բրահմա Սուտրա
(23)

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԳԵՎՈՐ ԻՐԱՑՈՒՄ` ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ

Բհակտայի համար այս չոր մանրամասնություններն անհրաժեշտ են միայն իր կամքն ուժեղացնելու համար. դրանից վեր նրա համար դրանք անօգուտ են, քանզի նա քայլում է մի ճանապատհով, որն ի վիճակի է նրան շատ շուտով հասցնելու բանականության միգամած և փոթորկալից շրջանից անդին գտնվող իրացման ոլորտը։ Շուտով նա Աստծո ողորմածությամբ հասնում է մի մակարդակի, որտեղ մանրախնդիր և անզոր բանականությունը մնում է ետևում, և խավարում մտքի խարխափելով շարժվելն իր տեղը զիջում է անմիջական ընկալման լուսաբացին։ Նա այլևս չի դատում և հավատում, նա գրեթե ընկալում է։ Նա այլևս չի վիճաբանում, նա գիտակցում է։ Եվ մի՞թե Աստծուն տեսնելը, գիտակցելն ու վայելելն ավելի վեհ չէ, քան մնացյալ ամեն ինչ։ Դեռ ավելին՝ քիչ չեն եղել բհակտաներ, ում կարծիքով դա ավելի բարձր է, քան նույնիսկ մոկշան՝ ազատագրումը։38

Եվ մի՞թե դա նաև ամենաբարձր օգտակարությունը չէ։ Աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր համոզված են, որ օգտակար է լոկ այն, ինչը մարդուն երկրային հարմարություններ է բերում։ Նույնիսկ կրոնը, Աստված, հավերժությունը, հոգին՝ սրանցից ոչ մեկն օգտակար չէ նրանց կարծիքով, քանզի դրանք փող և ֆիզիկական հարմարություններ չեն բերում իրենց։ Ըստ նրանց, այն ամենը, որ չեն գոհացնում զգայարաններին և բավարարում ցանկությունները՝ անօգուտ են։ Յուրաքանչյուր մտքում օգտակարությունը պայմանավորված է իր յուրահատուկ կարիքներով։ Հետևաբար ովքեր երբեք ուտելուց, խմելուց, սերունդ տալուց և մահանալուց վեր չեն բարձրանում, նրանց միակ շահը զգայական հաճույքներում է։ Նրանք պետք է սպասեն և անցնեն բազմաթիվ ծնունդներով և վերամարմնավորումներով, որպեսզի սովորեն բարձրակարգ որևէ բանի նույնիսկ ամենաթույլ կարիքը զգալ։ Սակայն նրանք, ում համար հոգու հավերժական օգուտները շատ ավելին

(24)

արժեն, քան այս առօրյա կյանքի վաղանցուկ օգուտները, ում համար զգայարանների բավարարվածությունը նման է մանկան անհոգ խաղի՝ նրանց համար Աստված և սերն առ Աստված հանդիսանում են մարդկային գոյության բարձրագույն և միակ օգուտը։ Փառք Աստծո, որ այդպիսիք դեռևս ապրում են այս չափազանց երկրային աշխարհում։

Ինչպես ասացինք, բհակտի յոգան բաժանված է գաունի կամ նախապատրաստական և պարա կամ գերագույն փուլերի։ Մեր քննարկման ընթացքում կգտնենք, որ նախապատրաստական փուլում մենք մեր առաջընթացի համար որոշակի օգնության կարիք ենք զգում։ Անշուշտ բոլոր կրոնների դիցաբանական և խորհրդանշական մասերը բնական զարգացումներ են, որոնք սկզբնական շրջանում շրջապատելով Աստծուն ձգտող հոգուն՝ նրան օգնում են մոտենալ Աստծուն։ Նշանակալից է նաև այն փաստը, որ հոգևոր հսկաներ են տվել միայն այն կրոնական համակարգերը, որտեղ առկա է հարուստ դիցաբանության և ծիսակատարության լիառատ զարգացում։ Կրոնի չոր, մոլեռանդ ձևերը, որոնց փորձում են արմատախիլ անել այն ամենը, ինչ քնարական է, գեղեցիկ և վեհ, այն ամենը, որ ուժ է պարգևում Աստծուն երերուն քայլերով մոտեցող մանուկ մտքին՝ ձևեր, որոնք փորձում են ջարդել հոգևոր տանիքի սյուները, և որոնք ճշմարտության վերաբերյալ իրենց տգետ և սնահավատ հասկացողություններով փորձում են հեռացնել այն ամենը, որ կենսաբեր է, որ ձևավորող նյութ է մատակարարում մարդկային հոգում աճող հոգևոր բույսի աճին՝ կրոնի այսպիսի ձևերը շատ շուտով գտնում են, որ իրենց մնացել է լոկ դատարկ կեղևը՝ բառերի և իմաստակաբանության անբովանդակ կառուցվածքը, հնարավոր է՝ փոքր-ինչ, մի տեսակ հասարակական աղբահավաքության կամ այսպես կոչված՝ բարեփոխության ոգու հետ մեկտեղ։

Այսպիսի կրոն ունեցողների ճնշող մեծամասնությունը գիտակից կամ անգիտակից մատերիալիստներ են, որոնց նպատակն այս կամ հանդերձյալ կյանքում վայելքն է, որն ըստ նրանց անշուշտ մարդկային կյանքի ալֆան և օմեգան է, և որը նրանց իշտապուրտան է։39 Մարդու

նյութական բարեկեցության համար նախատեսված աշխատանքները,

(25)

ՀՈԳԵՎՈՐ ԻՐԱՑՈՒՄ` ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ

ինչպիսիք փողոցներ մաքրելն ու աղբահավաքությունն է, ըստ նրանց մարդկային գոյության բուն էությունն է։ Ինչքան շուտ տգիտության և մոլեռանդության այս տարօրինակ խառնուրդի հետևորդները իրենց իրական գույներով երևան գան և՝ ինչին նրանք արժանի են՝ համալրեն աթեիսների և մատերիալիստների շարքերը՝ այնքան ավելի լավ կլինի աշխարհի համար։ Արդարակյացության և հոգևոր Ինքնա-իրացման մեկ ունցիայի վարժանքը գերակշռում է տոնաներով դատարկ խոսակցություններն ու անհեթեթ զգացումների դրսևորումները։ Ցույց տվեք մեզ մեկին, գեթ մեկ վիթխարի հոգևոր հանճարի, որը դուրս է եկել տգիտության և մոլեռանդության այս չոր աղբից։ Եթե չեք կարող՝ փակեք ձեր բերանները, բացեք ձեր սրտի լուսամուտները ճշմարտության պայծառ լույսին ընդառաջ, և մանուկների պես նստեք նրանց ոտքերի մոտ, ովքեր գիտեն, թե ինչ են խոսում՝ Հնդկաստանի իմաստունների ոտքերի մոտ։ Ուրեմն եկեք ուշադիր լսենք, թե ինչ են ասում նրանք։

ԳՈՒՐՈՒԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

(26)

Այս աշխուժացնող խթանը հնարավոր չէ ստանալ գրքերից։ Հոգին կարող է խթաններ ստանալ միայն մեկ այլ հոգուց, և ոչ մի այլ բանից։ Մենք կարող ենք ողջ կյանքում գրքեր ուսումնասիրել, կարող ենք շատ խելացի լինել, սակայն ի վերջո կգտնենք, որ հոգևորապես միանգամայն չենք զարգացել։ Ճիշտ չէ, որ մարդու մոտ բարձրակարգ մտավոր զարգացումը միշտ ուղեկցում է հոգևոր կողմի համաչափ զարգացմամբ։ Գրքեր ուսումնասիրելիս մենք երբեմն մոլորության մեջ ենք ընկնում կարծելով, թե դրանից հոգևոր օգնություն ենք ստանում։ Սակայն, եթե վերլուծենք գրքերի ուսումնասիրության ազդեցությունը մեզ վրա, կգտնենք, որ այսօրինակ ուսումնասիրություններից միայն մեր բանականությունն է օգուտ ստանում, բայց ոչ մեր ոգին։ Հոգևոր զարգացումը խթանելու գրքերի այս անհամապատասխանությունն է պատճառը, որ չնայած մեզնից գրեթե յուրաքանչյուրը կարող է շատ հրաշալի կերպով խոսել հոգևոր թեմաներով, սակայն, երբ հերթը հասնում է գործին և իրական հոգևոր կյանքով ապրելուն, գտնում ենք, որ չափազանց անընդունակ ենք։ Ոգին խթանելու համար դրդումը պետք է մեկ այլ հոգուց գա։

Անձը, որի հոգուց այսպիսի խթան է գալիս, կոչվում է գուրու՝ ուսուցիչ, իսկ անձը, որի հոգուն հաղորդվում է խթանը, կոչվում է շիշյա՝ աշակերտ։ Որևէ հոգու այսպիսի խթան հաղորդելու համար նախ պետք է, որ հոգին, որից, այսպես ասած, այն գալիս է, մեկ ուրիշին հաղորդելու կարողություն ունենա, իսկ այնուհետև պետք է, որ հոգին, որին այն հաղորդվում է՝ պետք է պատրաստ լինի ստանալու։ Սերմը պետք է կենդանի լինի, իսկ դաշտը՝ հերկված-պատրաստ. երբ այս երկու պայմանները բավարարված լինեն, անկեղծ կրոնի հրաշալի զարգացում տեղի կունենա։ «Կրոնի ճշմարիտ ուսուցիչը պետք է օժտված լինի հրաշալի ունակություններով, իսկ նրան լսողը պետք է խելացի լինի»-āścaryo vaktā kuśalo'sya labdhā 40։ Հիանալի հոգևոր զարթոնքը սկսվում է այն դեպքում,

երբ այս երկուսն իրոք հրաշալի են և արտակարգ, ոչ այլապես։ Այսպիսիք են ճշմարիտ ուսուցիչները, և այսպիսիք՝ ճշմարիտ աշակերտները, ճշմարիտ ձգտողները։ Բոլոր մնացածները միայն խաղում են հոգևորի հետ։ Նրանց մոտ պարզապես փոքր-ինչ հետաքրքրասիրություն է արթնացել, փոքր-ինչ մտավոր ձգտում բռնկվել, և պարզապես կանգնած են հոգևոր հորիզոնի

(27)

ԳՈՒՐՈՒԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

եզրին՝ դրսի կողմում։ Անշուշտ նույնիսկ դա որոշ նշանակություն ունի, քանզի ժամանակի ընթացքում հնարավոր է դրան հետևի իրական հոգևոր ծարավի արթնացում։

Գոյություն ունի բնության մի խորհրդավոր օրենք՝ հենց որ դաշտը պատրաստ է, սերմը պետք է գա և գալիս է. հենց որ հոգին անկեղծորեն ցանկանում է կրոն ունենալ, հոգևոր ուժի հաղորդողն այդ հոգուն օգնելու համար պետք է հայտնվի և հայտնվում է։ Երբ ստացող հոգու մեջ կրոնի լույսի տենչը լիակատար է և ուժեղ, ուժը, որն այդ տենչին ի պատասխան լույս է ներս հղում, ինքնըստինքյան գալիս է։

Սակայն որոշակի մեծ վտանգներ կան դրանում։ Օրինակի համար, ստացող հոգու համար վտանգավոր է վայրկենական հույզերը շփոթել հոգևոր ծարավի հետ։ Մենք դա կարող ենք տեսնել մեր կյանքում։ Հաճախ ինչ-որ մեկը մահանում է, որին մենք սիրում ենք։ Մենք հարված ենք ստանում։ Զգում ենք, որ աշխարհը դուրս է սահում մեր մատների արանքով, որ մենք կարիք ունենք ինչ-որ ավելի վստահելի, ավելի վեհ մի բանի, և որ մենք պետք է կրոնասեր դառնանք։ Մի քանի օրից զգացումի այդ ալիքն անցնում է՝ ափ նետելով մեզ ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում էինք մինչ այդ։ Մենք բոլորս այսպիսի խթանները հաճախ ենք շփոթում հոգևոր ծարավի հետ։ Բայց քանի դեռ այսօրինակ վայրկենական հույզերն այսպես շփոթության մեջ են գցում մեզ՝ անընդհատ, իրական հոգևոր տենչ չի արթնանա մեր մեջ, և մենք չենք գտնի ճշմարիտ հոգևոր ոգեշնչողի։ Հետևաբար, երբ մենք ճշմարտության մեր որոնումների արդյունքներից չբավարարված դժգոհելու գայթակղության ենք ենթարկվում, փոխանակ դժգոհելու, որ մեր ձգտումներն ապարդյուն անցան, մեր պատրականությունն է նախ և առաջ ներս նայել մեր հոգիների խորքը և գտնել, թե արդյո՞ք մեր սրտի տենչն իրական է։ Դեպքերի մեծամասնությամբ կպարզվի, որ մենք պատրաստ չէինք ճշմարտություն ստանալուն, որ մեզ մոտ բացակայում է իրական հոգևոր ծարավը։

(28)

երկուսն էլ ընկնում են փոսը։ Avidyāyām antare vartamānāḥ svayaṁ dhīrāḥ paṇḍitaṁ manyamānāḥ| dandramyamāṇāḥ pariyanti mūḍhāḥ andhenaiva nīyamānā yathāndhāḥ|| – «Խավարում ապրող անմիտներն իրենց սնապարծությամբ իմաստուն համարելով և զուր գիտելիքներով հպարտ ետ ու առաջ երերալով պտույտներ են գործում՝ ինչպես կույրը-կույրին առաջնորդելիս։41 Աշխարհը լի է այդպիսիններով։ Յուրաքանչյուր ոք

ցանկանում է ուսուցիչ լինել։ Յուրաքանչյուր մուրացկան ցանկանում է միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարել։ Ճիշտ որքան այսպիսի մուրացկաններն են ծիծաղելի, նույնքան էլ ծիծաղելի այսպիսի ուսուցիչներն են ծիծաղելի։

ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

Իսկ ինչպե՞ս պետք է ճանաչենք ուսուցչին։ Արեգակը երևալու համար լապտերի կարիք չի զգում։ Նրան տեսնելու համար մոմ վառելու անհրաժեշտություն չկա։ Երբ արեգակը ծագում է՝ մենք ենթագիտակցաբար գիտակցում ենք դա, նմանապես, երբ ուսուցիչը գալիս է մեզ օգնելու, հոգին ենթագիտակցաբար գիտակցում է, որ ճշմարտությունն արդեն սկսել է փայլել իր վրա։ Ճշմարտությունն ինքն է իր վկայությունը։ Իր ճշմարիտ լինելն ապացուցելու համար այն այլ վկայության կարիք չի զգում։ Այն ինքնալույս է։ Այն թափանցում է մեր էության խորքի անկյունները, և նրա ներկայությամբ ողջ տիեզերքը ոտքի է կանգնում և ասում. «Սա ճշմարտություն է»։ Ուսուցիչները, որոնց իմաստությունն ու ճշմրտությունը փայլում են արեգակի լույսի պես՝ երբևէ աշխարհ եկածների մեջ ամենավեհերն են, և մարդկության մեծամասնությունը նրանց երկրպագում է որպես Աստծու։ Սակայն մենք կարող ենք օգնություն ստանալ

(29)

ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

համեմատաբար ավելի ցածրակարգ ուսուցիչներից նույնպես, միայն թե ինքներս օժտված չենք բավականաչափ ենթագիտությամբ, որպեսզի պատշաճ կերպով գաղափար կազմենք նրա մասին, ումնից ուսմունք և առաջնորդություն ենք ստանում։ Հետևաբար պետք է որոշակի ստուգումներ, որոշակի պայմաններ լինեն՝ որոնց ինչպես ուսուցիչը պետք է բավարարի, այնպես էլ աշակերտը։

Աշակերտի համար անհրաժեշտ պայմաններն են՝ անարատությունը, գիտելիքի իրական ծարավը, հաստատակամությունը։ Ոչ մի արատավոր հոգի իսկապես հոգևոր լինել չի կարող։ Հոգևոր լինենու համար մտքի, խոսքի և գործի անարատությունը բացարձակապես անհրաժեշտ է յուրաքանչյուրին։ Ինչ վերաբերվում է գիտելիքի ծարավին՝ կա մի հին օրենք, որ մենք բոլորս ստանում ենք այն, ինչ ցանկանում ենք։ Մեզնից ոչ ոք չի կարող ստանալ որևէ այլ բան, քան այն, որին ձգտում է իր սիրտը։ Կրոնի նկատմամբ բուռն ցանկություն ունենալն իրականում շատ դժվար բան է. այն միանգամայն ոչ այնքան դյուրին է, որքան սովորաբար պատկերացնում ենք։ Հոգևոր զրույցներ լսելը կամ հոգևոր գրքեր ընթերցելը դեռևս իրական սրտաբուխ կարիքի ապացույց չէ։ Անհրաժեշտ է անընդհատ պայքար, հաստատուն մարտնչում, համառ պայքար մեր ստորակարգ էության դեմ՝ մինչև բարձրակարգ կարիքն իրականում զգացվի, և հաղթանակ ձեռք բերվի։ Դա մեկ կամ երկու օրվա կամ կյանքի խնդիր չէ, պայքարը հնարավոր է շարունակվի հարյուրավոր կյանքերի ընթացքում։ Երբեմն հաջողությունը հնարավոր է անմիջապես գա, սակայն մենք պետք է պատրաստ լինենք համբերությամբ սպասելու նույնիսկ անսահման թվացող ժամանակ։ Ուսանողը, որը ճանապարհվում է հաստատակամության այսպիսի ոգով տոգորված, ի վերջո անշուշտ կհասնի հաջողության և իրացման։

(30)

մոլորվում է և դրանից դուրս գալու ոչ մի ելք չի գտնում։ Śabdajālaṁ

mahāra yaṇ ṁ cittabhrama akāra amṇ – «Գրերի բառային ցանցը մեծ անտառ է. այն մտքի աննպատակ թափառումի պատճառն է»։42 Vāgvaikharī śabdajharī

śāstravyākhyānakauśalam | vaiduṣyaṁ viduāṁ tadvad bhuktaye na tu muktaye

«Բառակապակցության, գեղախոսության, գրերի առոգանության բացատրության զանազան եղանակները լոկ բանավեճերի և գիտունների վայելքի համար են, դրանք չեն նպաստում հոգևոր ընկալման զարգացմանը»։43 Նրանք, ովքեր այլոց հոգևոր ուսմունք հաղորդելու համար

այդպիսի եղանակներ են գործածում, պարզապես ցանկություն ունեն ի ցույց բերել իրենց գիտելիքը, որպեսզի մարդիկ գովաբանեն իրենց, որպես մեծ գիտունների։ Կգտնեք, որ մեծ ուսուցիչներից ոչ ոք երբեք չի խորացել տեքստերի այդօրինակ զանազան բացատրությունների մեջ։ Նրանք երբեք չեն ջանացել աղավաղել տեքստերի իմաստը, երբեք չեն զբաղվել բառերի և նրանց արմատների իմաստների հավերժական խաղով։ Նրանք ազնվորեն ուսուցանել են, մինչդեռ այլոք, ովքեր ուսուցանելու ոչինչ չունեն, երբեմն մի բառ են ընտրել և եռահատոր մի գիրք են գրել նրա ծագման վերաբերյալ, այն առաջինն օգտագործողի վերաբերյալ, թե ինչ սննդի էր սովոր նա և սովորաբար որքան էր քնում այդ մարդը, և այլն։

Բհագավան Շրի Ռամակրիշնան մի պատմություն էր պատմում մարդկանց մասին, ովքեր մանգոյի այգի են մտնում և զբաղվում տերևների, ոստերի, ճյուղերի հաշվարկով, զննում են մանգոների գույնը, համեմատում նրանց չափսերը և ամենայն ուշադրությամբ նշումներ անում, իսկ այնուհետև ոտքի կանգնում և գիտական քննարկում վարում այս թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ, որոնք անշուշտ չափազանց հետրաքրքիր են իրենց համար։ Սակայն նրանցից մեկին՝ մյուսներից ավելի խելամիտին, այս ամենը չէր հետաքրքրում և դրա փոխարեն նա սկսեց մանգո ուտել։ Մի՞թե նա իմաստուն չէր։ Հետևաբար այս տերևների և ոստերի հաշվարկները և նշումներ անելը թողեք այլոց։44 Նմանատիպ

աշխատանքն իր պատշաճ տեղն ունի, սակայն ոչ այստեղ՝ հոգևոր

42 Վիվեկաչուդամանի 60։ 43 Նույնի 58։

(31)

ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

բնագավառում։ Երբեք ուժեղ հոգևոր մարդու չեք հանդիպի այս «տերև հաշվողների» մեջ։

Կրոնը՝ մարդու բարձրագույն նպատակը, բարձրագույն լուսապսակը, այդքան շատ աշխատանք չի պահանջում։ Եթե ցանկանում եք լինել բհակտա, ապա միանգամայն անհրաժեշտություն չկա իմանալու, թե արդյոք Կրիշնան ծնվել է Մաթհուրայում, թե Վրաջայում, ինչով էր նա զբաղված, կամ նրա կողմից Գիտայի ուսմունքի հաղորդման ճշգրիտ ամսաթիվը։ Ձեզ միայն անհրաժեշտ է զգալ Գիտայում տեղ գտած պարտականության և սիրո հրաշալի դասերը ստանալու տենչը։ Այդ ուսմունքի և դրա հեղինակի վերաբերյալ մնացյալ բոլոր մանրամասնությունները գիտունների վայելքի համար են։ Թող նրանք ունենան՝ ինչ ցանկնում են։ Նրանց գիտական բանավեճին ասեք՝ «Շա՜նտիհ,

շա՜նտիհ»45 և եկեք «ճաշակենք մանգոները»։

Ուսուցչին վերաբերող երկրորդ պայմանն անմեղությունն է։ Հաճախ են հարցնում. «Ինչու պետք է ուշադրություն դարձնենք ուսուցչի բնավորությանն ու անձնական հատկություններին։ Մենք միայն պետք է դատենք նրա ասածը և ընդունենք այն»։ Սա ճիշտ չէ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ ուսուցանել դինամիկա կամ քիմիա՝ նա կարող է լինել այնպիսին, ինչպիսին կցանկանա, որովհետև ֆիզիկական գիտությունները պահանջում են միայն իմացական պատրաստվածություն։ Սակայն հոգևոր գիտության բնագավառում հոգևոր լույսի առկայությունն արատավոր հոգու մեջ միանգամայն անհնար է։ Ի՞նչ կրոն կարող է ուսուցանել պիղծ մարդը։ Իր համար կամ այլոց հաղորդելու համար հոգևոր ճշմարտություն ձեռք բերելու անհրաժեշտ էական պայմանը սրտի և հոգու մաքրությունն է։ Աստծո տեսիլքը կամ հոգևոր ոլորտի փայլատակումը ե

Referensi

Dokumen terkait

Berdasarkan penjelasan pada sub pembahasan di atas, maka kebijakan-kebijakan yang dapat diambil dalam mengembangkan pembelajaran ekonomi Islam pada PTAI ke depan, adalah

Berdasarkan permasalahan tersebut, peranan teknologi informasi diharapkan dapat digunakan untuk membantu para dosen dalam melakukan proses penerimaan asisten laboratorium,

Bagi peserta pengadaan barang dan jasa yang keberatan atas hasil tersebut dapat mengajukan sanggahan Selambat-lambatnya 5 (lima) hari kerja sejak pengumuman

[r]

Misi Tujuan Sasaran Indikator Sasaran Target Tahun 2016 Program SKPD. yang diselesaikan 

Pinguekula terlihat berbentuk kecil, meninggi, kekuningan beerbatasan dengan limbus pada konjungtiva bulbi, lebih sering terjadi pada iklim sedang dan iklim tropis,

merupakan suatu analog kurkumin yang menunjukkan efek sitotoksik yang lebih kuat dibanding kurkumin dalam berbagai lini sel kanker sehingga dapat digunakan sebagai

Motivasi intrinsik adalah motivasi yg muncul dari dalam, seperti minat atau keingintahuan, sedangkan motivasi ekstrinsik adalah dari luar yang di sebabkan oleh keinginan