• Tidak ada hasil yang ditemukan

Non verbal messages in garnier

N/A
N/A
Protected

Academic year: 2018

Membagikan "Non verbal messages in garnier "

Copied!
6
0
0

Teks penuh

(1)

Ոչ վերբալ հաղորդակցություն

Голос 38%

Слова 7%

Язык тела

55%

Невербальная коммуни к ация

Вербальная коммуникация

Ըստ հետազոտությունների, վերբալ լեզվին է պատկանում շուրջ 35%: Մնացած ինֆորմացիան մենք ստանումենք ոչ վերբալ և պարավերբալ միջոցների շնորհիվ:

Դիագրամմայի վրա տեսնում ենք, որ հոգեբանների կողմից անցկացրած գիտափորձը ցույց է տալիս, որ 55% մարմնի լեզուն է /դիրքը/կեցվածքը, շարժումները, դիմաշարժությունը/, շուրջ 30%

ձայնը /տոն, ինտոնացիա, ռիթմ, տեմբր/ և 7% խոսքերը: Վերբալ մասը ընդհանրապես զբաղեցնում է 5 – 20 %, մնացած ինֆորմացիան վերաբերվում է ոչ վերբալ լեզվին: Բնական է, որ տարբեր կոնտեսքներում դրանց հարաբերակցությունը կարող է մի քիչ տարբերվել: Օրինակ, հեռախոսազրույցի ժամանակ, մարմնի լեզուն բացակայում է, կամ շատ քիչ է մասնակցում, և ինֆորմացիայի մեծ մասը փոխանցվում է ձայնի միջոցով:

Այն ինչ մարդը ասում է, վերաբերում է գիտակցականին, այն թե

ինչպես է ասում – անգիտակցականին: Իսկ եթե խոսում են տարբեր

բաների մասին – գիտակցությունը ասում է այո, իսկ

ենթագիտակցությունը ` ոչ, ապա հաղթում է անգիտակցականը:

Ոչ վերբալ հաղորդակցությունը իրենից ներկայացնում է մարդկանց փողներգործության բարդ գործընթաց, որում մասնակցում են թե բառերը, թե ձայնի տոնայնությունը, թե ժեստերը, և թե մարմնի շարժումները:

Հաճախ մենք կարող ենք լսել, որ մարդիկ ասում են. »ինտուիցիան ինձ հուշում է, որ նա ստում է»: Իրականում, մենք նկատում են տարաձայնությունները/ անհամապատասխանությունը մարդու բառերի և նրա մարմնի լեզվի միջև:

(2)
(3)

Մարմնի լեզու

Մարմնի կամ նրա մասի ցանկացած շարժում, որի օգնությամբ մարդը հայտնում է իր հույզերը արտաքին աշխարհին կոչվում է մարմի լեզու:

Ոչ վերբալ միջոցներին են վերաբերվում `

-դիմաշարժությունը /միմիկան, ժեստերը/ ձեռքի շարժումները,

մարմնի շարժումները /մարմնի լեզուն, հայացքը/ աչքերի

կոնտակտը, շփման դիստանցիան/ :

Գոյություն ունեն նաև պարավերբալ /արտալեզվական/ միջոցներ – ինտոնացիան, ձայնի տեմբրը, խոսքի արագությունը և այլն:

Ոչ վերբալ լեզվում կարևոր տեղ են զբաղեցնում ժեստերը: Ժեստ ասելով հասկանում են ձեռքերի շարժումները: Ժեստերը կարելի է բաժանել 3 մասի.

- էթիետով պահանջվող/նախատեսված

/,

- չեզոք,

- անթույլատրելի:

Ժեստը կարող է փոխարինել բառը և բառակապակցությունը:

Բոլորիս հայտնի է, որ տարբեր ժեստերը տարբեր մշակութներում կարող են ունենալ տարբեր նշանակություն: Գոյություն ունեն ժեստեր, որոնք բնորոշ են միայն այս կամ այն մշակույթին, և այդ մշակույթից դուրս դրանք նշաանկություն չունեն:

Ժեստերը կարող են լինել հոմանիշ և հականիշ: Նույն ժեստը տարբեր երկրներում կարող է ունենալ հակառակ նշանակություն: Օրինակ, ռուսները /ինչպես և շատ ժողովուրդներ/ հրաժեշտ տալիս թափահարում են ձեռքը հետ ու առաջ, բայց ձեռքի ափը նայում է դուրս: Իտալացիներնել են նույնպես հրաժեշտ տալիս, սակայն ափը ուղղված է դեպի ներս: Մեր կամ ռուսների լեզվով դա կնշանակի «արի այստեղ»: Ճապոնացիների մոտ նույն ժեստը նշանակում է հրավեր:

Բոլորիս հայտնի օ”քեյ ժեստը, որը շատ տարածված է անգլալեզու

երկրներում, Ասիայում: Սակայն որոշ երկրներում այն ունի բոլորովին այլ նշանակություն. Ֆրանսիայում այն նշանակում է” 0” – ոչինչ, Ճապոնիայում` փող, միջերկրական բասսեյնի որոշ երկրներում այն օգտագործվում է տղամարդու հոմոսեքսւալիզմը նշելու համար: Այնպես որ, ճանապարհորդելով տարբեր երկրներով պետք է զգույշ լինել ժեստերի կիրառման ժամանակ: Դրանց նշանակությունը փոփոխվում է տարբեր մշակույթներում:

Վերև բարձրացրած մեծ մատը – Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր

(4)

հայհոյանք է: Հունաստանում այն նշանակում է ձայնտ կտրիր (заткнись).

V - հիմնականում նշանակում է հաղթանակ, բայց այն դեպքում, երբ ուղղված է դեպի խոսողը ետևի կողմից: Եթե այն ուղղված է ափի մասով, ապա դա նշանակում է «ձայնտ կտրիր»: Երբ մենք ցանկանում ենք մատնանշել ինչ-որ բանի, ապա դա անում ենք, ափը պահելով ներքև, ճապոնացիները ափը պահում են վերև, ինչը նման է մեր մշակույթում ողորմութուն խնդրելու ժեստին: Եվ բոլորիս հայտնի մեր և բուկղարների «այո» կամ «ոչ»-ը:

Ձեռքսեղմում – այս ժեստը կարող է օգտագործվել տարբեր

իրավիճակներում` ողջունելիս, հրաժեշտ տալիս, շնորհավորելիս, ցավակցելիս և այլն:

Գոյություն ունեն տարբեր վարկածներ այդ ժեստի առաջացման մասին, որից մեկը հետևյալ է: Հին ժամանակներում, երբ մարդիկ ձեռքը սեղմում էին, նրանք ցանկանում էին դրանով ցույց տալ, որ իրենց ձեռքում զենք չկա:

ԱՄՆ-ում ուժեղ ձեռքսեղմումը համարվում է բնավորության ուժի ցուցանիշ, մինչդեռ ասիական երկրներում ընդունված է ավելի թույլ,

բայց երկարատև ձեռքսեղմում: Մահմեդականների կամ

օրտոդոկսալ հրյաների հետ շփվելիս, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների հետ պետք է զգուշավորություն դրսևորել, քանի որ հավատացյալ տղամարդը չպետք է դիպչի կողմնակի կանանց: Այս արգելքը ներառում է նաև ձեռքսեղմումը:

Համբույր

Համբույրը ավելի տարածված էր հին ժամանակներում, քան մեր օրերում: Որոշ երկրներում անգամ գոյություն ուներ արարողակարգ: Հին Հռոմում գոյություն ուներ ողջույնի 3 տարբերակ: Կայսրի

մոտիկներին թույլ էր տրվում համբուրել նրա շուրթերը, սովորական պալատականներին ` ձեռքերը, իսկ ծառաներին` ոտքերը:

Անգլիայում 16 դ., Գենրիխ VII կառավարման օրոք էթիկետը պահանջում էր, որ հրավիրված հյուրը համբուրի տանտիրոջը,

տանտիրուհուն, նրանց երեխաներին և նրանց տան

կենդանիներին:

Մեր օրերում գործնական հաղորդակցումը հիմնականում չի ենթադրում համբույրների փոխանակում: Սակայն Լատինական Ամերիկայի, Միջերկրական և Աֆրկյան երկրներում ընկերական հարաբերություններում շատ տարածված է համբույրը, ողջագուրվելը:

Ժպիտ

(5)

Ամերիկացիները ժպտում են լայն, ամբողջ դեմքով: Նրանց տեսակետից միայն այդ դեպքում է ժպիտը ընկալվում որպես բարյացակամ:

Ճապոնացու ժպիտը` դեմքին սառած , նրանց թվում է անբնական և կեղծ: Ի դեպ, ճապոնական մշակույթում ընդունված չէ ցույց տալ իրենց զգացմունքները վշտի պահին, ուստի նրանք այդ ժամանակ էլ են ժպտում:

Արևմտյան երկրներում ժպիտը նախորդում է հաղորդակցումը: Մերձավոր Արևելքում ժպիտը կարող է թաքցնել զայրույթը, արհամարհանքը: Ասիական մշակույթում, հատկապես չինական,

ճապոնական, ինդոնեզիական` ժպիտը քաղաքավարի

վարվեցողության մի մասն է: Գերմանիայում ընդունված է ժպտալ ընտանիքում, ընկերների շրջապատում, բայց ոչ գործնական հաղորդակցման ժամանակ

Աչքերի կոնտակտ

Արևմտյան մշակույթում ընդունված է խոսելիս նայել զրուցակցի աչքերի մեջ:

Ճապոնացիները խուսափում են նայել ուղիղ աչքերի մեջ, քանի որ նրանց մշակույթում պատմականորեն ընդունված էր, որ միայն տերը կարող է նայել ենթակաների վրա: Իրար աչքերի մեջ նայում էին միայն ոխերիմ թշնամիները` մենամարտելուց առաջ:

Այդ պատճառով ամերիկացի կամ եվրոպացի գործարարները, հանդիպելով ճապոնացու”փախցնող” /մի կողմ նայող, կամ ներքև նայող/ հայացքին սկսում են նրան կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ: Հիշենք հայկական կամ ռուսական արտահայտությունը. “Նայիր աչքերիս մեջ”: Մարդու ազնիվ և անկեղծ լինելը մենք փորձում են փնտրել նրա աչքերի մեջ”

Երբ ամերիկացիները խոսում են, նրանց աչքերն ու հոնքերը շարժման մեջ են: Նույնն էլ վերաբերվում է հայերին: Իսկ երբ նրանք

հանդիպում են ոչինչ չարտահայտող ճապոնացու դեմքի

արտահայտությանը, դա նրանց վրդովվեցնում է, քանի որ պարզ չէ, իրեն հասկանում են, թե ոչ: Մինչդեռ ճապոնացու տեսանկյունից դա քաղաքավարության դրսևորում է:

Լատինական Ամերիկայում հաստատակամ հայացքը համարվում է ագրեսիվ: Երբ երկու արաբները զրուցում են, ապա, նրանք լարված նայում են իրար աչքերի մեջ: Այլ մշակույթներում դա ընդունված չէ և կարող է մարմնի լեզվով ընկալվել որպես, օրինակ, ինտիմ հարաբերությունների ցանկություն:

Հին ժամանակներում մարդու արտաքին տեսքը վկայում էր նրա հասարակական դիրքի մասին: Օրինակ, ազատ գերմանացիները

կրում էին երկար մազեր, բռնավորները` կարճ, իսկ

(6)

Բրազիլիայի հնդիկ ցեղերից շատերի համար մազերի սանրվածքը միայն մոդայի դրսևորում չէ: Դրանով կարելի է որոշել կնոջ սոցիալական դիրքը, նրա տարիքը և այլն: Օրինակ, բորորո ցեղի հնդկուհիները որպես սքո նշան սափրում են գլուխները: Ապինա ցեղի կանայք երկար մազեր են կրում, եթե ամուսինը երկար ժամանակով բացակայում է: Նրա վերադառնալուն պես կինը կտրում է մազերը:

Հին Ռուսաստանում մազերը նույնպես նշում էին կնոջ սոցիալական դիրքի մասին: Չամուսնացած, ազափ աղջիկը մի հյուս էր անում, իսկ ամուսնացած կինը` երկու:

Ամենօրյա վարք /Ðóòèííîå ïîâåäåíèå/

Դա այն ամենօրյա կենցաղային վարքն է, որը մենք դրսևորում ենք յուրաքանչյուր օր տարբեր իրավիճակներում, և դա այնքան է մտած մեր մեջ և այնքան բնական մեր համար, որ մենք չենք ել զգում կամ մտածում դրա մասին: Օրինակ, ինչպես ենք քայլում, նստում, գնում հանդիպման և այլն:

Մեր մշակույթում ընդունված չէ մեծահասակների կամ

անծանոթների ներկայությամբ նստել ոտքը ոտքին գցած, կամ փռված: Առավել ընդունված չէ ոտները սեղանին դնել: Մինչդեռ ամերիկացին, օրինակ, ոտները սեղանի վրա դնելը, համարում է շատ բնական և չի մտածում, որ դրանով կարող է վիրավորել այլ ազգի հաղորդակցին:

Եվրոպական երկրներում, որպես կանոն, չափազանց բարձր է

գնահատվում հանդիպմանը ժամանակին ներկայանալը:

Լատինական Ամերիկայում դրան նշանակություն չեն տալիս: Եվ եթե ուշանում են, դա ամենեվին էլ չի նշնակում, որ ձեզ չեն հարգում, կամ բարեկիրթ չեն: Ընդհանրապես նրանք շատ անմիջական են շփումների ժամանակ: Հանգիստ կարող են մոտենալ ձեզ փողոցում, զրույց վարել եղանակի, միջազգային դրության, իրենց անձնական խնդիրների մասին, պատմել անեկդոտ:

Մի առանձնահատկություն ևս: տարբեր ազգի ներկայացուցիչները տարբեր հեռավորություն են ընտրում մեզ հետ շփվելիս, և դա նրանք անում են ակամա: Եթե մենք հետևենք, օրինակ,

լատինաամերիկացիների և հյուսիսամերիկացիների,

Referensi

Dokumen terkait

Permasalahan yang terjadi adalah masih ditemukan sekolah yang kurang mengembangkan kreativitas dan hanya berfokus pada baca, tulis dan hitung sedangkan kreativitas

IPO (Initial Public Offering) atau sering pula disebut Go Public adalah kegiatan penawaran saham atau Efek lainnya yang dilakukan oleh Emiten (perusahaan yang akan go public) untuk

Pemaparan radiasi gamma pada mencit dengan variasi 5 waktu menunjukkan bahwa semakin lama paparan radiasi gamma yang diberikan, maka semakin banyak radikal bebas yang

Pabrik Pengerolan Baja Lembaran Dingin atau Cold Rolling Mill (CRM) merupakan pabrik yang menghasilkan baja lembaran tipis seperti divisi Hot Strip Mill, tetapi hasil

unit simpan pinjam Koperasi Syariah dalam metode pencatatan akuntansinya standar yang digunakan menggunakan PSAK dari IAI, yaitu PSAK No3. Dengan demikian, secara

Layanan Prima merupakan perbuatan atau tindakan yang memberikan kepada pelanggan apa (yang lebih daripada) yang mereka harapkan pada saat mereka membutuhkan dengan

mewakili rakyat, maka dari itu badan ini sering dinamakan DPR, dan nama lain yang sering dipakai ialah parlemen. 26 Sedangkan menurut Muhammad Askin 27 , asal

(e) Pengukuran dan penandaan diameter dan panjang bibit (f) Bibit R.mucronata pada naungan 25% (g) Bibit R.mucronata pada intensitas 0% (h) Pemanenan bibit (i) Akar bibit